Գերմանացիները` հնդեվրոպական ընտանիքի լեզուներով խոսող հին ցեղեր են, որոնք մթա 1-ին դարում ապրել են Հյուսիսային ու Բալթիկ ծովերի, Ռեյն, Դանուբ, Վիսլա գետերի միջև և Սկանդինավիայի հարավում, ունեցել են ցեղային կենսաձև:
Մթ 4-6դդ նրանք զավթել են Հռոմի կայսրության արևմուտքի մեծ մասը և ձևավորել են մի քանի թագավորություններ. արևմտագոթականը, արևելագոթականը, բուրգունդականը, ֆրանկյանը, լանգոբարդականը:
Գերմանական լեզուները հնդեվրոպական լեզուների ընտանիքին ազգակից լեզուների մի խումբ են.
- Արևելագերմաներենը` գոթականը և ուրիշներ:
- Սկանդինավյան կամ հյուսիսգերմանականները` շվեդական, դանիական, նորվեգական, իսլանդական և ֆարերական
- Արևմտագերմանականները` անգլերեն, գերմաներենը, իդիշը, իռլանդերենը, հոլանդերենը, ֆրիզերենը, աֆրիկականերենը:
Հին գերմանական հիմնական մեծ ցեղերի առաջնորդները հայեր են եղել հայկական անուններով` Արմեն /արևային ժողովրդից/ ևԱրման /արևային մարդ/: Այս անունները ձևափոխվելով դարձել են` Գերման, իսկ երկիրը Գերմանիա: Այնպես որ Գերմանիա անունը Արմենիայի տարատեսակն է:
Ցեղերը միավորվել են Արմինիուս անունով առաջնորդի ղեկավարությամբ:
Արմինիուսը /մթա 18- մթ 21թթ/ եղել է գերմանական Չերուսկի ցեղի առաջնորդը, որը մթ 9թ-ին ջախջախել է հռոմեական բանակը Վարի հրամանատարությամբ Տևտոբուրգյան անտառում:
Հնարավոր է, որ ժամանակակից Գերմանիայի տարածքում գենետիկական առումով հայերին ավելի մոտիկ են բավարացիները: