Կելտերը /հռոմեական անունը` գալլեր/ հին հնդեվրոպական ցեղեր են եղել, որոնք մթա 1-ին հազարամյակի երկրորդ կեսին ապրել են այժմյան Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի հարավային մասի, Ավստրիայի, Հյուսիսային Իտալիայի, հյուսիսային ու արևմտյան Իսպանիայի, Բրիտանական կղզիների, Չեխիայի և մասամբ Հունգարիայի ու Բուլղարիայի տարածքներում:
Կելտական լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի ազգակից լեզուների խումբ է, որի մեջ մտնում են. գալլերենը, կելտիբերիականը, իռլանդականը, մենիականը, վալլականը, կորիանը և բրիտանական լեզուները:
Գալլիան` անտիկ ժամանակաշրջանում գտնվել է Պո գետի ու Ալպերի, Միջերկրական ծովի, Պիրենեյների ու Ատլանտիկ օվկիանոսի միջև:
Մթա 5-րդ դարի սկզբից Գալլերի տարածքը գրավված է եղել գերմանական ցեղերի կողմից, և մթ 5-րդ դարի վերջում մտել է ֆրանկների պետության կազմի մեջ:
"Կելտ" հայերեն նշանակում է. Կ-Ե-Լ-Տ~ "կեսը /մաս/, եկած լավ տեղ": Այնպես որ սա հայերեն բառ է:
Կելտերը հայ են եղել նաև այն պատճառով, որ Հայաստանը եղել է հնդեվրոպացիների օրրանը, ու լեզուները հայերենից են գոյացել: Այս հաստատող շատ հանգամանքներ կան:
Կելտերը եղել են Հայաստանն ու երիտասարդ եվրոպացիներին կապող հիմնական օղակը: Նրանք են բերել Եվրոպա հնդեվրոպական գեները, գիտելիքները, մշակույթն ու քաղաքակրթությունը: Այնուամենայնիվ, Հայաստանը երբեք չի ունեցել գերիշխանական միտումներ: