Ֆրանսիա- Հին ժամանակներում Ֆրանսիայի տարածքում ապրել են գալլերը /կելտերը/, և երկիրը կոչվել է Գալլիա, իսկ մթ 10-րդ դարից` Ֆրանսիա:
Ֆրանսերենը` ֆրանսիացիների և Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում ինչպես նաև Աֆրիկայի, Հաիթիի, Ֆրանսիական Գվիանայի շատ պետություններում ֆրանսալեզու բնակչության հնդեվրոպական լեզուն է:
Ֆրանսիայում մթա 1-ին հազարամյակում ապրել են կելտերը-հայերը, որոնք եղել են ֆրանսիացիների նախնիները: Ֆրանսիայում հայերի ներկայության շատ հետքեր կան: Օրինակ, ֆրանսիայում գտնվող հնագույն քրիստոնեական եկեղեցին, Կարոլինգների եկեղեցին, կառուցել է Ժերմինի դե Պրեում /Լուարի դեպարռամենտ/ մթ 806թ-ին հայ ճարտարապետ Օդոն Լե Մեսսինը: Ի դեպ, Կարոլինգ անունը հայերեն նշանակում է Կարո-լինգ, ինչպես հայտնի է, Կարո-ն տղամարդու շատ տարածված անուն է և նշանակում է "Սուրբ քար" , իսկ "լինգ" կամ "լենգ" նշանակում է "կաղ": Կան նաև շատ այլ ֆրանսերեն բառեր ու անուններ, հատկապես "Ար"-ով /Արև/ սկսվող, ինչպես օրինակ, Արմանյակ, դ' Արտանյան, դ'Արտինգ և ուրիշներ, որոնք հայերեն մեկնաբանություն ունեն:
Հայերի վաղեմի ներկայության մասին շատ նշաններ կան Բրետան թերակղզում:
"Բրետան" /Bretage/ ֆրանսիայի հս-ամտ գտնվող թերակղզի է: Գլխավոր քաղաքը Ռենն է: Արմորիկայի բարձունքների շղթայի առավելագույն բարձրությունը 384 մ է:
"Բրետոնացիները" ` Բրետանի բնակչությունն են: Լեզուն` բրետոներենն է, կելտական խմբին պատկանող:
Բրետան թերակղզու անունը հին ժամանակներում և միջնադարում եղել է "Արմորիկա": Այդ բառը հայերեն նշանակում է. ԱՐ-ՄՈՐ-ԻԿԱ~" Արևը գնում է իր մոր մոտ": Իրոք, Բրետանի բնակիչները ամեն օր տեսնում էին, ինչպես է Արևը մայր մտնում Մայր-օվկիանոսում` Արևմուտքում: Հայերի ներկայության մասին շատ ուրիշ նշաններ էլ գոյություն ունեն. Արմորիկայի բլուրները, Վան քաղաքը, քաղաքի ու հին Մոնումենտի "Քարնակ" անունները, ինչը հայերեն նշանակում է "քարե նշան" կամ "քարե նիշ" և այլն:
Այսպիսով, հնում Ֆրանսիայում, հատկապես Բրետանում հին ժամանակներում ապրել են կելտ-բրետոնացի-հայերը, որոնք եղել են ֆրանսիացիների նախնիները: